«Եթե կգա Կապան, ես էլ կգնամ». Սուրեն Խաչատրյանի արձագանքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերին

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը Կապանում Րաֆֆի Հովհաննիսյանին չհանդիպելու խնդիր չի տեսնում: Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սուրեն Խաչատրյանը: «Ոչ ոք իրեն չի խանգարում Կապան գալու հարցում, ուզում է թող գա»,- ասել է մարզպետը:

Հարցին, թե գնալու է հանրահավաքին ինչպես ժամադրել էր Րաֆֆի Հովհաննիսյանը, Խաչատրյանն արձագանքել է. «Եթե կգա Կապան, ես էլ կգնամ, ի՞նչ կա դրա մեջ»:

Դիտարկմանը, թե լրագրող Սեդա Մավյանի հետ հանդիպմանը ասել է, որ եթե իմանա իրեն տրամադրված տեսանյութում Րաֆֆի Հովհաննիսյանի հոր՝ Ռիչարդ Հովհաննիսյանին վերագրվող մեղադրանքերը 100 տոկոսով ճիշտ են, հենց ժողովրդի մոտ Րաֆֆի գլուխը կջարդի, Խաչատրյանը պատասխանել է, թե այլևս խոսելու ժամանակ չունի:

Հիշեցնենք, որ այդ մարտի 29-ին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը, արձագանքելով Սուրեն Խաչատրյանի սպառնալիքներին, մարզպետին հրավիրել էր ժողովրդի առջև իր գլուխը ջարդելու:

Տեսանյութեր

Լրահոս