Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Կովկաս շինարարություն և վերանորոգում EXPO 2013» ցուցահանդեսի բացմանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում կազմակերպված տասներորդ հոբելյանական միջազգային մասնագիտացված «Կովկաս շինարարություն և վերանորոգում EXPO 2013» ցուցահանդեսի բացմանը։
Ավանդական դարձած ամենամյա ցուցահանդեսի նպատակն է խթանել մասնակից կազմակերպությունների գործնական կապերի հաստատմանը, իրացման նոր շուկաների որոնմանը, Հայաստանում օտարերկրյա ներդրումների գրավմանը, ինչպես նաև շինարարական շուկայի վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը։
Ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 60 տեղական և արտասահմանյան ընկերություններ, շուկայում առաջատար դիրք զբաղեցնող շինարարական, խորհրդատվական, նախագծող կազմակերպություններ այդ թվում՝ Իտալիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից: Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են նաև բանկային ընկերությունները՝ ներկայացնելով հիփոթեքային, բնակարանների վերանորոգման վարկավորման և բանկային այլ ծառայություններ:
Բացման արարողությունից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ոլորտի մի քանի տասնյակ ընկերությունների արտադրանքի նմուշներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031