ԱՄՆ ռազմական պատվիրակությունն Ադրբեջան կժամանի ապրիլի կեսերին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ապրիլի կեսերին ակնկալվում է ԱՄՆ-ից բարձրաստիճան զինվորականների այցն Ադրբեջան: Այս մասին հայտնել են ռազմական աղբյուրները:

Վերջիններիս հաղորդմամբ՝ ամերիկյան ռազմական պատվիրակությունում ընդգրկվելու են Եվրոպայում ԱՄՆ ուժերի սպաները: Այցի շրջանակներում քննարկվելու են երկու երկրների միջև ռազմական ոլորտում համագործակցության հեռանկաները, այդ թվում նաև այն օգնության հարցը, որն ԱՄՆ-ը ցուցաբերում է Ադրբեջանի զինված ուժերին, կադրերի նախապատրաստումը և այլ հարցեր:

Այցի ընթացքում Բաքվում կազմակերպվելու է ԱՄՆ-ի ու Ադրբեջանի զինվորականների մասնակցությամբ կոնֆերանս: ԱՄՆ ռազմական պատվիրակության կազմում ներառվելու են տարբեր զորատեսակներ ներկայացնող սպաներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031