
Ջերմաստիճանը կբարձրանա

ՀՀ տարածքում`
Մարտի 30-31-ին, ապրիլի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 30-31-ին և ապրիլի 1-ին արևելյան շրջաններում սպասվում է ամպամածություն և մառախուղ:
Քամին` հյուսիս-արևելյան` 2-7 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը մարտի 31-իցերեկը, ապրիլի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա՝ 4-6, արևելյան շրջաններում` 8-10 աստիճանով:
Երևանում`
Մարտի 30-31-ին, ապրիլի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի մարտի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 26.80C (1901 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -6.60C (1923 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 9.30C