![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՄՆ-ն իրանցի ուսանողներին խոչընդոտում է հետազոտել միջուկային ոլորտը. Իրանի ԱԳՆ
![](https://168.am/wp-content/uploads/2013/03/Iran_MID_XIN_200412_042.jpg)
Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Ռամին Մեհմանպարաստը Բելառուսի Տնտեսական համալսարանում այսօր հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է իրանցի ուսանողներին խանգարել միջուկային ոլորտը հետազոտելու հարցում:
Նա նաև ընդգծել է, որ այսօր ազդեցիկ երկրներն ուղիներ են որոնում տեխնոլոգիաների մոնոպոլացման համար. «Կար ժամանակ, երբ համաշխարհային գերտերություները փորձում էին ռազմական միջոցներով ճնշում գործադրել այլ երկրների վրա: Այժմ էլ գերտերություններն անցում են կատարել անկախ երկրների վրա տնտեսական ճնշման մարտավարությանը:
Շուտով, երբ կավարտվի այդ ժամանակաշրջանը, նրանք կփորձեն մոնոպոլացնել ժամանակակից գիտության ու տեխնիկայի ոլորտը: Եթե անկախ երկրները չձգտեն առաջընթացի գիտության ու տեխնիկայի ոլորտում, ապա նրանք չեն կարողանա պահպանել իրենց անկախությունը:
Իրանի հանդեպ սահմանվել են պատժամիջոցներ, և մենք կարծում ենք, որ դրանք ապօրինի են: Դա կոշտ միջոց է, որն Իրանին հնարավորություն չի տալիս առաջընթաց ունենալ տեխնոլոգիաների ոլորտում, քանի որ նրանք գիտեն, որ Իրանի միջուկային գործունեությունը կրում է խաղաղ բնույթ»:
Հիշեցնենք, որ Ռամին Մեհմանպարաստը Բելառուսից ժամանելու է Հայաստան: