ԿԸՀ-ն վերածվել է միջկուսակցական բարեկամության ակումբի. Ա.Մելիքյան

ԼՂՀ նախկին արտգործնախարար, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Երևանի ավագանու ընտրությունների և ապագա քաղաքապետի պաշտոնի համար ծավալվող «պայքարի» խանդավառ կուսակցական եռուզեռը ողջունելի է և միանգամայն հասկանալի` չէ՞ որ արդեն հրաժարական է տվել Հայաստանի ԿԸՀ-ի ողջ կազմը պարոն Մուկուչյանի գլխավորությամբ, հրապարակվել են Հայաստանից հեռացած ձայնի իրավունք ունեցող երևանցիների վերաբերյալ թվային տվյալները ու, հետևաբար, նրանց ձայները չեն հավելագրվի հօգուտ իշխանության նախընտրած թեկնածուի, իսկ փետրվարի 18-ին, լրատվամիջոցների հաղորդած տեղեկությունների համաձայն, «Դինամո» մարզասրահում գործած և թվանկարչության համար պատասխանատւ ստվերային ԿԸՀ-ն վերածվել է միջկուսակցական բարեկամության ակումբի: Այս օրերին մի էական քաղաքական նորույթ ևս ներմուծվեց մեր առօրյա` բոլորին հասկանալի դարձավ, որ Հայաստանում հենց Երևանի ավագանին ու քաղաքապետի անձն է, որ ապահովում են երկրի բնականոն զարգացման հնարավորությունն ու հեռանկարը և դրանց կողքին Հայաստանի նախագահը կամ Ազգային ժողովի պատգամավորները երրորդական նշանակությունը ունեն: Այս համատեքստում հատուկ դրվատանքի է արժանի քաղաքացիների շահերի անխոնջ պահապանը հանդիսացող ընդդիմադիր կուսակցությունների անկեղծ ու ժողովրդահաճո պահվածքը»:

Տեսանյութեր

Լրահոս