Բաժիններ՝

Ես Շախտյորի ֆուտբոլիստ եմ, իսկ իմ խոսքերը սխալ են հասկացել. Մխիթարյան

Ինչպես գիտեք, Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Երևանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր հետևյալը. «Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար ուժեղագույն ակումբներում հանդես գալը երազանք է ու նպատակ։ Ինձ համար էլ է այդպես։ Ամեն ինչ անելու եմ, որպեսզի այս ամռանն այլ ակումբ տեղափոխվեմ։ Եթե դու լավ ես խաղում, և քո խաղին հետևում են, ապա տեղափոխությունն այլ ակումբ մեկ քայլ առաջ է։ Եթե չստացվի, կանեմ դա հաջորդ տարի»։

Հայազգի ֆուտբոլիստն այսօր ուկրաինական ակումբի պաշտոնական կայքին հարցազրույց է տվել՝ մեկնաբանելով իր վերոնշյալ հայտարարությունը. «Ես «Շախտյորի» ֆուտբոլիստ եմ և շատ ուրախ եմ։ Ես այս ակումբի հետ մինչև 2015 թվականը գործող պայմանագիր ունեմ։ Դա սովորական հանդիպում էր՝ շփում ուսանողների հետ։ Նրանք ինձ հարցեր էին տալիս՝ երբեմն կատակով, իսկ ես նրանց պատասխանում էի։ Ինձ սխալ են հասկացել և իմ խոսքերը սխալ են ներկայացվել»։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031