Բաժիններ՝

Մոուրինյոն Ռեալի երկրպագուներին կոչ է անում քայլերթի չգնալ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շնորհակալություն է հայտնել «արքայական ակումբի» երկրպագուներին, ովքեր որոշել են աջակցություն հայտնել իրեն։ Հաղորդում է AS-ն։

Հիշեցնենք, որ «Ռեալի» մի քանի ֆան-ակումբների երկրպագուներ մտադիր են Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի «Լևանտեի» հետ հանդիպումից կես ժամ առաջ քայլերթ կազմակերպել Մադրիդում։ Այն կսկսվի մետրոյի Nuevos Ministerios կայանից և կհասնի մինչև «Սանգտիագո Բերնաբեու» մարզադաշտ։ Արքայական ակումբի երկրպագուները ցանկանում են, որպեսզի Մոուրինյոն շարունակի աշխատանքը թիմի հետ նաև հաջորդ մրցաշրջանում։

Պորտուգալացի մասնագետը, սակայն, երկրպագուներին կոչ է արել չգնալ նման քայլի։ Նա իր խնդրանքը հիմնավորել է նրանով, որ այս պահին ակումբը պետք է կենտրոնանա Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Գալաթասարայի» հետ սպասվող դիմակայության վրա։ Մինչդեռ երկրպագուների այդ նախաձեռնությունը, ըստ Մոուրինյոյի, կարող է շեղել թիմի ֆոտւբոլիստների ուշադրությունը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս