Բաժիններ՝

Կարլսենը ոչ-ոքի է խաղում. Հավակնորդների մրցաշար

Լոնդոնում ընթացող աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրում ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենը, ով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սևերով ոչ-ոքի խաղաց ռուս Ալեքսանդր Գրիշչուկի հետ և այժմ իր ակտիվում ունի 7.5 միավոր:

11-րդ տուրից հետո Կարլսենին կարող է հավասարվել Հայաստանի թիվ մեկ շախմատիստ Լևոն Արոնյանը, սակայն այս պահին Լևոնը շատ վատ դիրքում է Պյոտր Սվիդլերի հետ պարտիայում:

Ոչ-ոքի արդյունք գրանցվեց նաև Վասիլի Իվանչուկ – Բորիս Գելֆանդ մրցավեճում: Վլադիմիր Կրամնիկ – Թեյմուր Ռաջաբով պարտիան շարունակվում է:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031