
Հայաստանում կանցկացվի TechDay 2013-ը

«Էրեբունի Պլազա»-ում մարտի 29-ին կանցկացվի TechDay 2013 միջոցառումը: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են Microsft-ի հայաստանյան գրասենյակից: «TechDay»-ը Մայքրոսոֆթ ընկերության՝ ծրագրավորողների և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների համար կազմակերպվող ամենամեծ միջոցառումն է Հայաստանում։
Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան տեղեկացված լինել Microsoft ընկերության ամենավերջին տեխնոլոգիաների մասին, ձեռք բերել գիտելիք Windows 8, Windows Server 2012, Windows Azure և Microsoft Communication Platform լուծումների ամենավերջին զարգացումների վերաբերյալ, ինչպես նաև ավելի զարգացնել հմտությունները՝ առօրյաում օգտագործվող տեխնոլոգիաների կիրառման մեջ։
«TechDay 2013» օրը լի է լինելու տեխնիկական բովանդակությամբ, պրակտիկ ցուցադրումներով և ինտենսիվ քննարկումներով հագեցած։ Ի դեպ, ներկայացումները լինելու են հայերեն լեզվով: