Բաժիններ՝

Google Translate-ը կաշխատի առանց ինտերնետի

Google ընկերությունը թարմացրել է «Թարգմանիչ» հավելվածը Android օպերացիոն համակարգի  համար: Այս մասին հաղորդում է CNet-ը:

Այսուհետ ծրագիրը կարող է թարգմանություններ անել առանց ինտերնետի:

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է միացնել բջջային հավելվածը, բացել ցանկը և ընտրել «Offline թարգմանիչ» կետը և ներբեռնել անհրաժեշտ փաթեթները: Դրանք պետք է առնվազն երկուսը լինեն, մեկը՝ օրիգինալ լեզվի համար, իսկ մյուսը՝ թարգմանության համար: Դրանք պարունակում են բառերի իմաստները և այլևս անհրաժեշտություն չկա, որպեսզի «Թարգմանիչը»  միանա ինտերնետին:

Offline թարգմանության գործառույթն աշխատում է 50 լեզուներով:

Այս ամենը դեռևս հնարավոր է միայն Android օպերացիոն համակարգի համար, իսկ iOS-ի համար նման թարգմանություն իրականացնելու հնարավորության մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031