Գալուստ Սահակյանը խորհուրդ է տալիս չմտնել ՀՀԿ-ի գրպանը

«Պարույր Հայրիկյանը նախագահի թեկնածու էր, և միջադեպն այդ ժամանակաշրջանում է եղել, այսինքն՝ պետությունն իր վրա պարտավորություն ունի՝ ապահովել նրա անվտանգությունը, առողջությունը»,-168.am-ին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Հիշեցնենք,  որ կառավարությունն այսօրվա նիստում 20 մլն 500 հազար դրամ է հատկացրել ԱԻՄ կուսակցության նախագահ,  նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանին` արտերկրում բուժվելու  համար: Նշենք, որ  2013թ-ի հունվարի 31-ին ստացած հրազենային վնասվածքից հետո առաջացած բարդությունները վերացնելու համար Առողջապահության նախարարությունը Պարույր Հայրիկյանին առաջարկել էր բուժումը շարունակել Գերմանիայում:

ՀՀԿ խմբակցության ղեկավարից հետաքրքրվեցինք, թե հնարավոր չէ՞ր՝ Պարույր Հայրիկյանի  բուժումն իրականացվեր, ասենք, ՀՀԿ-ի միջոցներով: «Այսինքն՝ հիմա իրավունք եք վերապահում ձեզ մտածելու, որ Հանրապետական կուսակցությունն էնքան փողեր ունի գրպանում,  որ իր միջոցների հաշվին պետք է անի… Խորհուրդ կտայի ուրիշների գրպանը չմտնել: Պետությունն է երաշխավոր և ոչ թե անհատ քաղաքացին կամ կուսակցությունը»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Տեսանյութեր

Լրահոս