Ասադը կառավարությունից պահանջել է կրկնապատկել ճգնաժամի կարգավորման շուրջ տարվող ջանքերը
Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երեկ Դամասկոսում հանդիպել է կառավարության այն հանձնաժողովի անդամների հետ, որոնք զբաղված են երկրում առկա ճգնաժամի քաղաքական կարգավորման ծրագրի իրագործմամբ:
Ասադը նախարարներից պահանջել է կրկնապատկել այդ կարևոր ուղղությամբ տարվող աշխատանքները: Ասադը հիմնական առաջադրանքների թվում նշել է կարգի բերել նահանգային կազմակերպչական կոմիտեների հետ փոխգործակցության մեխանիզմը՝ նախապատրաստելու համար ազգային համապարփակ երկխոսություն.
«Ներկա փուլում անհրաժեշտ է բազմակողմ աջակցություն ցուցաբերել հաշտեցման գործընթացին, որն արդեն իսկ սկսվել է մի շարք շրջաններում, և տվյալ փորձը տարածել ողջ երկրում՝ վերականգնելու համար կայունությունը և նպաստելու համար փախստականների վերադարձին հայրենիք:
Ներկայումս խորհրդատվական հանդիպումներ են անցկացվում ժողովրդական ներկայացուցիչների հետ, ինչը պետք է ներառի քաղաքական տարբեր ուժերին ու հասարակական հոսանքներին, ինչը հիմք կդնի առաջիկա ազգային քննարկումներին»: