Վրաստանի նախագահի լիազորությունների սահմանափակումը կամրապնդի ժողովրդավարությունը երկրում. ԱՄՆ պետդեպարտամենտ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել, որում շնորհավորել է Վրաստանի իշխանություններին ու ընդդիմությանը՝ կապված սահմանադրական ուղղումների ընդունման հետ, որոնք առնչվում են նախագահի լիազորությունների սահմանափակմանը:

Պետդեպարտամենտը դա գնահատել է որպես «քաղաքական կոնսենսուս», որը դարձավ տվյալ համաձայնագրի հիմքը. «ԱՄՆ-ը շնորհավորում է Վրաստանի ղեկավարությանը, խորհրդարանական մեծամասնությանն ու փոքրամասնությանը: Դա քաղաքական կարևոր որոշում է:

Այն ճանապարհ է հարթում Վրաստանում ժողովրդավարության ամրագրման համար ու կառավարությանը հնարավորություն է տալիս կենտրոնանալ բազում խնդիրների վրա, որոնք կանգնած են իշխանությունների առջև»:

Պետդեպարտամենտը Վրաստանի քաղաքական բոլոր ուժերին կոչ է արել հրապարակավ քննարկումներում պահպանել «կառուցողական տոն»՝ հաշվի առնելով երկրի քաղաքացիների շահերը:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր հաստատել է իր իրավունքները սահմանակող սահմանադրական ուղղումները, որոնց Վրաստանի խորհրդարանը վերջնականապես ընդունել է մարտի 25-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031