Բաժիններ՝

Սաակաշվիլին հաստատել է իր իրավունքները սահմանափակող սահմանադրական ուղղումները

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ստորագրել է Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված սահմանադրական ուղղումները, որոնք առնչվում են նախագահի իրավունքների սահմանափակմանը:

Խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին ենթադրել է, որ տվյալ փաստաթուղթը կհրապարակվի այսօր. «Նախագահն արդեն իսկ ստորագրել է սահմանադրական ուղղումները: Դա նշանակում է, որ օրենքը վաղը կմտնի ուժի մեջ և նախագահը չի ունենա սխալ մեխանիզմ կիրառելու գայթակղություն:

Իշխանությունը կարող է աշխատել ավելի հանգիստ իրավիճակում: Ամենակարևորն այն է, որ Վրաստանում ոչ ոք երբեք չի կարողանա առանց ընտրությունների փոխել ժողովրդի վստահությունը վայելող կառավարությունը»:

Վրաստանի խորհրդարանը տվյալ սահմանադրական ուղղումները վերջնականապես հաստատել է մարտի 25-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031