Բաժիններ՝

Թուրքիան դադարեցրել է իտալական ENI ընկերության հետ իր համագործակցությունը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան դադարեցրել է իտալական ENI ընկերության հետ իր համագործակցությունը, ինչի պատճառը վերջինիս կողմից Կիպրոսի հետ Միջերկրական ծովի արևելյան շրջանում ածխաջրածինների հետախուզման աշխատանքներ տանելն է:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը. «Թուրքիան որոշել է սառեցնել ENI ընկերության հետ բոլոր նախագծերը և դադարեցնել նրա հետ համագործակցությունը»:

Նշվում է, որ ENI-ն, մասնավորապես, հեռացվելու է «Սամսուն-Ջեյհան» նավթամուղի նախագծից, որում ENI-ն համագործակցում է թուրքական Çalık Holding-ի հետ:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի սկզբներին Թուրքիան ENI-ին զգուշացրել էր, որ Կիպրոսի հետ համագործակցությունը չդադարեցնելու դեպքում վերջ կտրվի իտալական ընկերության հետ Թուրքիայի համագործակցությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս