Թուրքիային մտահոգել է Լիտվայի խորհրդարանում ԼՂՀ-ի հետ բարեկամության խմբի ստեղծումը

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիային մտահոգել է Լիտվայի խորհրդարանում ԼՂՀ-ի հետ բարեկամության խմբի ստեղծումը: Թուրքիան այդ կապակցությամբ դիվանագիտական խողովակներով իր մտահոգությունն է հայտնել Լիտվային:

Թերթն ուշադրություն է հրավիրում, որ դա տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից ապրիլի 3-ին Լիտվա այցելելու նախաշեմին: Նշվում է, որ Աբդուլլահ Գյուլը մերձբալթյան երկրներ է այցելելու ապրիլի 1-4-ին:

Հիշեցնենք, որ Լիտվայի խորհրդարանում ԼՂՀ-ի հետ բարեկամության խմբի ստեղծման հետ կապված՝ Ադրբեջանը երկու անգամ բողոքի նոտա է հղել Լիտվային:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031