Բաժիններ՝

Պուտինը BRICS-ի անդամ հինգ երկրին համեմատել է աֆրիկյան հինգ գազանի հետ

Vesti.ru-ի փոխանցմամբ՝ BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) գագաթաժողովին մասնակցելու նպատակով ՀԱՀ-ի Դուրբան քաղաքում գտնվող Ռուսաստանի նախագահ Վլադիիմիր Պուտինը հայտարարել է, որ BRICS-ը կազմված է 5 երկրից, իսկ Աֆրիկայում հնգյակն ունի հատուկ իմաստ.

«Ավանդաբար աֆրիկյան մեծ հնգյակ են անվանում կաթնասունների 5 տեսակ, որոնք ամենամեծ հարգանքն են վայելում աֆրիկացի որսորդների շրջանում: Դրանք են փիղը, ռնգեղջյուրը, գոմշացուլը, առյուծն ու ընձառյուծը:

BRICS-ի անդամ երկրների պետական ու գործարար շրջանակների համատեղ ջանքերով կարելի է ստեղծել հավելյալ նախադրյալներ՝ համագործակցության խորացման համար, ինչը բխում է մեր երկրների ու ժողովուրդների շահերից»:

Նշվում է, որ Ռուսաստանի, Բրազիլիայի, ՀԱՀ-ի նախագահները, Չինաստանի ղեկավարն ու Հնդկաստանի վարչապետը BRICS-ի շրջանակներում հավաքվում են 5-րդ անգամ: BRICS-ի գագաթաժողովի օրակարգում են գտնվում համաշխարհային տնտեսական խնդիրները, Մերձավոր Արևելքում առկա իրավիճակը, ինչպես նաև Գործարար խորհրդի ու Զարգացման հատուկ բանկի ստեղծումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս