Բաժիններ՝

Հայաստանը պարտվում է Չեխիային. Աշխարհի առաջնություն, որակավորման փուլ (տեսանյութ)

Այսօր Հայաստանի ազգային հավաքականն Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր Չեխիայի ազգային հավաքականին։ Մեր հավաքականը պարտվեց 0։3 հաշվով։

Առաջին խաղակեսում շատ ակտիվ էին մեր ֆուտբոլիստները։ Յուրա Մովսիսյանը, Մարկոս Պիզելլին շատ լավ հնարավորություններ ունեին Պետր Չեխի դարպասը գրավելու համար։ Սակայն հարվածի պահին նրանք մի փոքր վրիպում էին։ Հեռվից հարվածոց չեխերի դարպասը փորձեց գրավել Հենրիխ Մխիթարյանը։ Վտանգավոր էին նաև մրցակցի գրոհները. 33-րդ րոպեին Յարոսլավ Պլաշիլի հարվածից հետո Ռոման Բերեզովսկին մեծ դժվարությամբ գնդակը հանեց անկյունային։ Առաջին խաղակեսի վերջին րոպեներին Հայաստանի ազգային հավաքականը զիջեց նախաձեռնությունը։

Երկրորդ խաղակեսը շատ անհաջող մեկնարկ ունեցավ։ Արդեն 47-րդ րոպեին Մացեյ Վիդրան գրավեց Ռոման Բերեզովսկու դարպասը, ինչը «սառը ցնցուղ» էր մեր ֆուտբոլիստների համար։ Վարդան Մինասյանը շատ կարճ ժամանակահատվածում մեկը մյուսի հետևից խաղադաշտ դուրս բերեց Արազ Օզբիլիսին և Արթուր Սարկիսովին՝ խաղում բեկում մտցնելու համար։ Հայ ֆուտբոլիստները փորձում էին տարբեր ուղղություններով սուր գրոհներ կազմակերպել, սակայն դրանք նշանակետին չէի հասնում։ Արթուր Սարկիսովի մասնակցությամբ դրվագներից մեկում թվում էր, թե 11-մետրանոց կնշանակվի, սակայն մրցավարի սուլիչը լռեց։ 81-րդ րոպեին Տարոն Ոսկանյանի կոպիտ սխալից հետո Մացեյ Վիդրան կրկնապատկեց հաշիվը՝ 0։2։ Իսկ ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին չեխերը խփեցին նաև երրորդ գնդակը. աչքի ընկավ Կոլաժը։

Այս պարտությունից հետո Հայաստանի ազգային հավաքականը գործնականում զրկվեց Աշխարհի առաջնության ուղեգիր ձեռք բերելու հնարավորությունից, քանի որ առջևում շատ բարդ հանդիպումներ են Դանիայի, Իտալիայի, Բուլղարիայի և Չեխիայի հավաքականների հետ։

Կարդացեք նաև

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս