Одноклассники-ն այսօր նշում է իր ստեղծման 7-ամյակը

Вечерняя Москва թերթի փոխանցմամբ՝ Одноклассники-ն այսօր նշում է իր ստեղծման 7-ամյակը: Մարտի 26-ին լրացավ ռուսական այդ հանրաճանաչ սոցցանցի ստեղծման 7-րդ տարին:

Այդ կապակցությամբ Одноклассники-ն նվերներ է մատուցել իր ամենանվիրական օգտատերերին, որոնք ստացել են «Առաջին օրերից Одноклассники-ում» նշանը: Одноклассники-ն իր գործունեությունը սկսել է 2006 թվականի մարտին, դրա հեղինակը Լոնդոնում բնակվող և հեռահաղորդակցային ոլորտում աշխատող ռուս Ալբերտ Պոպկովի կողմից:

Նույն թվականի նոյեմբերին կայքում արդեն գրանցվել էր 1.5 միլիոն մարդ, իսկ ներկայումս այդ ցուցանիշը կազմում է ավելի քան 205 միլիոն մարդ: Այս տարվա փետրվարի 14-ին պորտալը հասել է «օրական 40 միլիոն օգտատեր» նշաձողին:

Одноклассники-ն սոցիալական ցանցն ամենամեծն է Հայաստանում, 2012 թվականի ամռան դրությամբ այն ուներ մոտ 800.000 ակտիվ օգտատեր: Երկրորդ տեղում Facebook-ն էր՝ մոտ 315.000 ակտիվ օգտատեր: Ի դեպ, Одноклассники-ի հիմնական տարբերակն արդեն իսկ թարգմանվել է հայերեն:

Տեսանյութեր

Լրահոս