«Մեր աթոռներո՞վ ենք գալու, թե՞ իրենք են աթոռը տալու»

«Հանրապետություն» կուսակցությունը առայժմ դիրքորոշում չի հայտնում՝ մասնակցելո՞ւ է արդյոք պաշտոնական տվյալներով նախագահի ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությանը, թե՞ ոչ:

«Ես չգիտեմ, թե դա ինչ է և երբ է լինելու: Մենք հրավերք, համենայնդեպս, չենք ստացել: Երբ իրենք կասեն, թե դա ինչ է, այդ ժամանակ էլ մեր գնահատականը կհնչեցնենք»,- 168.am-ին ասաց կուսակցության քաղխորհրդի անդամ, Ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը՝ նշելով, թե այդ մասին պաշտոնական հայտարարություն չի եղել: «Որտեղ կլինի, ոնց կլինի, մեր աթոռներով ենք գալու, թե իրենք են աթոռը տալու, երբ այդ հարցերը կլինի, նոր մեր վերաբերմունքը կարտահայտենք, չենք ուշացնի»,-ասաց Սուրեն Աբրահամյանը: Հարցին, թե առհասարակ կո՞ղմ եք այդ գաղափարին,   «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչն ասաց, թե շարժման լիդներներն իրենք են որոշում ընդունողը, «Հանրապետությունից» հասնում է շարժմանը սատարել:

Նշենք, որ Ազատության հրապարակից  բազմիցս հնչել են հայտարարություններ ապրիլի 9-ին Հանրապետության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի՝ իբրև ընտրված նախագահ երդմնակալության մասին: Առաջինն այս գաղափարի մասին խոսել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս