Բաժիններ՝

Ադրբեջանը թուրքական ընկերության հետ համատեղ կարտադրի «անտեսանելի» ատրճանակներ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը պատրաստվում է թուրքական TISAŞ ընկերության հետ համատեղ արտադրել պոլիմերային կորպուսով ատրճանակներ: Այս մասին հայտարարել է TISAŞ-ի տնօրեն Ահմեթ Ալեմդարօղլուն:

Վերջինիս խոսքերով՝ Թուրքիայի ձեռնարկություններում պատրաստված ատրճանակի մոդելները փորձարկման նպատակով արդեն փետրվարին ուղարկվել են Ադրբեջան.

«Մենք փորձարկման համար արդեն իսկ Բաքու ենք ուղարկել այդպիսի 10 ատրճանակ: Համատեղ արտադրության մասին որոշումն ընդունվելու է թեստերի անցկացումից հետո: Նախորդ ամիս ադրբեջանցի մասնագետները Տրապիզոնում գտնվող TISAŞ-ի ձեռնարկությունում ծանոթացել են այդ զինատեսակի արտադրման գործընթացի հետ:

Այդ ատրճանակները նախատեսված են ուժային կառույցների համար: Այդ զենքը մյուս ատրճանականերից տարբերվում է իր թեթևությամբ: Մեր ընկերությունը շահագրգռված է տվյալ ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցությամբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս