Բաժիններ՝

Բյուրականի աստղադիտարանի մեծ դիտակը վերջապես կվերանորոգվի

Մինչև անցած տարի Բյուրականի աստղադիտարանի բյուջեն կազմում էր 65 մլն դրամ: Այս տարի, սակայն, Բյուրականի աստղադիտարանին պետբյուջեից տրամադրվող գումարը կազմում է 185 մլն դրամ: Հենց այդ գումարով աստղադիտարանում արդիականացման աշխատանքներ կիրականացվեն: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ նախ կվերանորոգվեն աստղադիտարանի դիտակները, օրինակ՝ աստղադիտարանի մեծ դիտակը, որը 1980թ.-ից չի վերանորոգվել:

«Այդ գումարը մեզ հնարավորություն կտա, որպեսզի մենք այսօրվա մեր դիտողական տեխնիկան բարձրացնենք և դարձնենք այն ժամանակակից մակադակի: Մեր դիտակները կառուցած են անցած դարի տեխնոլոգիաների հիման վրա, ուստի դրանք արդեն հին են: Այս տարիների ընթացում էապես փոխվել են և էլեկտրոնային սարքավորումները, և կառավարման իդեալոգիաներն և տեխնոլոգիաները»,- ասաց Հ. Հարությունյանը՝ նշելով, որ այն ժամանակ անալոգային տեխնոլոգիաներն էին, մինչդեռ հիմա թվային տեխոլոգիաներն են արդիական:

«Հուսով եմ՝ աստղագիտությանը հատկացվող և աստդադիտարանի արդիականացման համար տրամադրվող այս գումարները շարունականան կլինեն»,- ասաց Հ. Հարությունյանը։ Նա նշեց, որ այդ ամենը հնարավորություն է տալիս նաև նոր ծրագրերի մասնակցել, դրսից ներդրումներ ներգավել, արդեն դրսի սարքավորումներով և գումարներով:

Հ. Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ ռուսական Ռոսկոսմոս գործակալության կապալառու ընկերության հետ համատեղ աստղադիտարանում կառուցվում է նոր դիտակների կայան, որտեղ աշխատելու են հայ մասնագետները: Այդ ծրագրի իրականացման շնորհիվ աստղադիտարանը կունենա նոր ընդունիչ սարքեր, որոնք շատ թանկ արժեն:

Հ. Հարությունյանի տեղեկացմամբ, պետբյուջեից հատկացվող գումարի ավելացման շնորհիվ որոշակի չափով կավելանա նաև Բյուրականի աշխատողների աշխատավարձը, օրինակ, 35 հազ. դրամ ստացող գիտաշխատողը կարող է ստանալ մոտ 50-55 հազ. դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս