Բաժիններ՝

Ֆրանսիան ռեպրեսիվ հարկային ռեժիմի պատճառով կորցրել է 1 միլիոն աշխատատեղ. Le Figaro

Ֆրանսիական Le Figaro թերթի փոխանցմամբ՝ Ֆրանսիան ռեպրեսիվ հարկային ռեժիմի պատճառով կորցրել է 1 միլիոն աշխատատեղ: Խոսքը գնում է մեկ միլիոն եվրոյից (850.000 ֆունտ-սթեռլինգ) ավելի եկամուտ ունեցող քաղաքացիների վրա 75 տոկոսանոց «սոցիալիստական» հարկ սահմանելու մասին:

Այդ հարկային ռեժիմի պատճառով Ֆրանսիայի սահմաններից դուրս բնակություն է հաստատել 60.000 ֆրանսիացի գործարար, որոնցից յուրաքանչյուրն աշխատանքով ապահովում էր միջին հաշվարկով 16 մարդու:

Ֆրանսիան լքածների շարքերում են հայտնվել աշխարհռչակ դերասան Ժերար Դեպարդիեն, Մուլիեզ ընտանիքը, որին պատկանում է Auchan սուպերմարկետների ցանցը, էլեկտրոնային երաժշտության խորհրդանիշ Ժան-Միշել Յարը և Ֆրանսիայի ամենահարուստ մարդը՝ Բեռնար Առնոն: Նրանք բոլորն էլ Ֆրանսիան լքել են վերջին 6 ամսվա ընթացքում:

Concorde ուղեղային կենտրոնի անցկացրած հետազոտության համաձայն, արտասահմանաբնակ երկու միլիոն ֆրանսիացիների 3 տոկոսն ուներ սեփական ընկերություններ, և եթե նրանք չլքեին երկիրը, ապա Ֆրանսիայում աշխատանքով ապահովված մարդկանց քանակը կլիներ մեկ միլիոնով ավելի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս