Էրդողանը Գազայի հատված կմեկնի ապրիլին

Թուրքական Haber Türk թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ Թուրքիան անձամբ հետևելու է Իսրայելի կողմից Գազայի հատվածի շրջափակման վերացմանը և «Մավի Մարմարայի» միադեպի ժամանակ տուժածների ընտանիքներին Իսրայելի կողմից փոխհատուցման վճարմանը:

Էրդողանը հավելել է, որ Գազայի հատված կմեկնի ապրիլին՝ վերահսկելու համար Գազայի հատվածի շրջափակման վերացումը. «Ես կայցելեմ Գազայի հատված և կողջագուրվեմ իմ եղբայրների հետ:

Իսրայելի կողմից Թուրքիայից ներողություն խնդրելը և երկու այլ նախապայմանների կատարումը չի արդարացնում պաղեստինցիների հանդեպ Իսրայելի գործողությունները»:

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը հայտարարել է, որ իրենք չեն խոչընդոտի Էրդողանի այդ այցին: Նա հավելել է, որ պատրաստվում է մոտ ժամանակներս այցելել Անկարա և Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ քննարկել երկկողմանի հարաբերությունների կարգավորման հարցը:

Տեսանյութեր

Լրահոս