Աբրամովիչի «ձերբակալվելը» արժեցել է 132 միլիոն դոլար
РБК-ТВ-ն, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ ԱՄՆ-ում ձերբակալվել է ռուս գործարար Ռոման Աբրամովիչը, և որ նրա ձերբակալությունն իրականացրել են Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) աշխատակիցները: Դրանից հետո Աբրամովիչի ներկայացուցիչը հերքել է այդ տեղեկատվությունը:
Եվ չնայած այդ շուտափույթ հերքմանը՝ Աբրամովիչի «ձերբակալության» մասին լուրը պատճառ դարձավ, որ անկում ապրի նրան պատկանող ընկերությունների բաժնետոմսերի արժեքը: Փորձագետները կասկածում են, որ գործարարի իրավաբանները կարող են փոխհատուցել վնասը:
Աբրամովիչի «ձերբակալվելու» մասին լուրի հայտնվելուց մեկ ժամ անց Норильский никель-ի, Распадская-ի, Evraz-ի ու Highland Gold-ի արժեթղթերի գինը նվազեց 3-6 տոկոսով, որով և Աբրամովիչին հասցվել է 132 միլիոն դոլարով, քանի որ նա հանդիսանում է տվյալ ընկերություններում բաժնետեր: