
Իսպանիայի հավաքականում Ռեալ-Բարսա հերթական հակամարտությունն է սկսվել

Իսպանիայի հավաքականը կրկին տուժում է «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև եղած լարված հարաբերությունների պատճառով։
El Confidencial-ի տվյալներով, այս անգամ վիճաբանության կիզակետում են հայտնվել Ալվարո Արբելոան և Խաբի Ալոնսոն, ովքեր չեն շփվում հավաքականի մյուս ֆուտբոլիստների հետ։ Երկու խաղացողներն, ովքեր ավելի հավատարիմ եմ Մոուրինյոյի գաղափարներին, վիճել են կատալոնացի ֆուտբոլիստների հետ։ Առիթ է դարձել Իսպանիայի գավաթում Մեսսիի և Արբելոայի միջև տեղի ունեցած վիճաբանությունը։
Հավաքականի միակ ֆուտբոլիստներն, ովքեր կապ են պահպանում այս զույգի հետ, Ռաուլ Ալբիոլն է և Պեպե Ռեյնան։
Դրությունը հավաքականում սրում է Իկեր Կասիլյասի բացակայությունը, ով ավելի վաղ Չավիի հետ փորձում էր շտկել հավաքականում առկա տարաձայնությունները։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը