Բաժիններ՝

Ահմադինեժադը մտադիր չէ նախագահական ընտրություններից հետո ստեղծել սեփական կուսակցություն

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ մտադիր չէ իր նախագահական լիազորությունների սպառվելուց հետո ստեղծել սեփական կուսակցություն կամ քաղաքական կառույց:

Ահմադինեժադի խոսքերով՝ նման բանը բնորոշ է իր արևմտյան գործընկերներին. «Իմ նախագահության երկու ժամկետի ընթացքում ես 8 տարի ազնվորեն կատարել եմ իմ գործառույթները՝ սեփական երկրի հանդեպ:

Բնականաբար, ես եղել և մնում եմ քաղաքական գործիչ: Սակայն իմ հետագա քաղաքական գործունեությունն առանձնանալու է արևմտյան քաղաքական գրծիչների սովորական գործունեությունից»:

Հիշեցնենք, որ Իրանում նախագահական հերթական ընտրություններն անցկացվելու են այս տարվա հունիսի 14-ին, որոնցում Ահմադինեժադն իրավունք չունի երրորդ անգամ առաջադրել սեփական թեկնածությունը՝ համաձայն Իրանի սահմանադրության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031