Բաժիններ՝

Շպռօտ. Հուսով եմ` մի օր այնքան ազատ կլինեմ, որ կվերադառնամ հայրենիք (լուսանկարներ)

Երգչուհի Շպռօտը երկար ժամանակ ապրում և աշխատում է Միացյալ Նահանգներում։ 168.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է իր ներկայի կյանքի, անելիքների և անձնականի մասին։

–  Շպռօտ, բավականին երկար ժամանակ է՝ ԱՄՆ-ում եք բնակվում։ Ինչպիսի՞ն է Ձեր կյանքն այդտեղ։ Ձեզ դո՞ւր է գալիս Ձեր ներկայիս կյանքը։

– Ես ինձ լավ եմ զգում ԱՄՆ-ում։ Ես ինձ Երևանում էլ վատ չէի զգում։ Ինչպես գիտեք` երջանկությունը ներսից է բխում։

Այո, ինձ դուր է գալիս իմ ներկայիս կյանքը։ Ամեն օր փորձում եմ ապրել նոր գույնով։

Կարդացեք նաև

– Ո՞ւմ կամ ի՞նչն եք ամենից շատ կարոտում։ Երևանը կարոտո՞ւմ եք։

– Երևանն ամպի չափ կարոտել եմ։ Շատ եմ կարոտել նաև մամայիս, քույրիկիս, բարեկամներիս, Էռնեստին, ընկերներիս, երկրպագուներիս։

– Չե՞ք ցանկանում Ձեր երկրպագուներին անակնկալ մատուցել և նոր տեսահոլովակով կամ երգով հանդես գալ։

– Անպայման։ Հիմա նոր երգ եմ պատրաստում շատ տաղանդավոր հայ երիտասարդ DJ Manvel Amura-ի հետ։ Հուսամ, որ տեսահոլովակ էլ կնկարահանենք։

– Հետևո՞ւմ եք հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների աշխատանքներին։ Ի՞նչ կարծիք ունեք։

– Հայկական շոու-բիզնեսին թեթև եմ հետևում, քանի որ տանը հայկական հեռուստաալիքներ չունեմ։ Համացանցով եմ որոշ արտիստների հետևում։ Vitamin Club, Kamoblog, Ernest The Best, Դեր Հովա, Արմինկա, «Կարգին հաղորդում»` նրանք են իմ սիրելիները։

– Իսկ հետևո՞ւմ եք հասարակական-քաղաքական զարգացումներին։

– Հետևում եմ քաղաքական լուրերին, բայց չեմ կարծում, որ մարդ արարածը ղեկավարի կարիք ունի։ Իմ սիրտն իմ ղեկավարն է։

– Քանի որ սրտից խոսք գնաց, անձնական կյանքում փոփոխություններ չկա՞ն։

– Անձնական կյանքում նորություն չունեմ, բայց միշտ սիրում եմ ու սիրելու եմ (ժպտում է.- Գ.Ա.)։

– Հնարավո՞ր է, որ մի օր ԱՄՆ-ում այնքան գումար աշխատեք, որ վերջնական Հայաստան տեղափոխվեք։

– Վերջնական Հայաստան տեղափոխվելս շատ գումար աշխատելու հետ կապ չունի։ Հուսով եմ` մի օր այնքան ազատ կլինեմ, որ կվերադառնամ հայրենիք։

Shprot (2)

Shprot (3)

Shprot (4)

Shprot (7)

Shprot (8)

Shprot (9)

Shprot (10)

Shprot (1)

Shprot (6)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031