
Անկարայում միաժամանակ երկու պայթյուն է որոտացել

Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ երեկոյան ժամը 20.30-ին երկու պայթյուն է որոտացել մայրաքաղաք Անկարայում: Անհայտ անձինք հարձակում են գործել Արդարադատության նախարարության շենքի և իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) գրասենյակի վրա:
Հարձակում իրականացրած անձինք նռնականետով հարվածել են 7-րդ հարկում գտնվող ԱԶԿ-ի գրասենյակին, իսկ Արդարադատության նախարարության շենքի վրա նետել են երկու նռնակ: Այս հարձակումներն իրականացվել են միաժամանակ:
Նախնական տվյալներով՝ այդ հարձակումների հետևանքով տուժել է երկու մարդ: Ոստիկանությունը ձերբակալել է երկու կասկածյալի՝ կապված այդ հարձակումների հետ: Դեռ որևէ խմբավորում չի ստանձնել այդ հարձակումների պատասխանատվությունը: