«Գիրքը մեզ համար մակլատուրա չի». Հերմինե Նաղդալյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն  անդրադարձավ  գրավաճառների խնդրին, որոնց հատկացվել են, ինչպես Ն. Զոհրաբյանը նշեց, միզահոտ միջավայրով տարածքներ: «Գիրքը նրանց համար մակլատուրա է»,- ասաց  Ն. Զոհրաբյանը՝ ակնարկելով այդ որոշումը կայացնողներին: Նրա ելույթից անմիջապես հետո ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն արձագանքեց. «Գիրքը մեզ համար մակլատուրա չէ»: Նշենք, որ Հ. Նաղդալյանը, որպես կանոն, անարձագանք չի թողնում իր կուսակիցների հասցեին հնչող քննադատությունները, և եթե պատգամավորի խոսքի մեջ վիրավորական երանգ է նկատում, ապա մեկնաբանություն-պատասխանն անխուսափելի է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031