
Թուրքիան վավերացրել է TANAP գազատարի կառուցման վերաբերյալ համաձայնագրերը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախարարների կաբինետը հաստատել է «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) կոնսորցիումի (The Trans Anatolian Gas Pipeline Company B.V) ավելի վաղ կնքված համագործակցության մասին համաձայնագիրը:
Բացի այդ, վավերացվել է նաև TANAP գազատարի վերաբերյալ Թուրքիայի ու Ադրբեջանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագիրը: TANAP գազատարում թուրքական մասնաբաժինը կազմում է 20 տոկոս, իսկ ադրբեջանական մասնաբաժինը՝ 80 տոկոս:
TANAP գազատարի սկզբնական թողունակությունը կազմելու է տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր: Դրանից 6 միլիարդ խորանարդ մետրը նախատեսված է Թուրքիայի, իսկ մնացյալ 10 միլիարդ խորանարդ մետրը՝ Եվրոպայի համար: Խողովակաշարով մատակարարվելու է ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրի մշակմամն երկրորդ փուլում ստացվելիք գազը: