
Էրդողանը PKK-ի հետ ծուղակ է պատրաստում Թուրքիայի ժողովրդի ու բանակի համար. Դևլեթ Բահչելի

Թուրքական Haberler.Com լրատվական կայքի փոխանցմամբ՝ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին կուսակցական ժողովի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը և PKK-ն ծուղակ են պատրաստում Թուրքիայի ժողովրդի ու բանակի համար.
«Վարչապետն առևտրի մեջ է մտել երեխաներին սպանած հանցագործների հետ: Արա՛, ինչ ցանկանում ես: Ազատի՛ր PKK-ի անդամներին, դատապարտի՛ր Թուրքիայի զինված ուժերին: Դարձի՛ր նախագահ և տո՛ր ինքնավարություն: Էրդողանը PKK-ի հետ ծուղակ է պատրաստում Թուրքիայի ժողովրդի ու բանակի համար:
Դժբախտաբար, Թուրքիան գտնվում է ծանր իրավիճակում: Իմրալըյան հանցագործի (Օջալան) հետ ԽԺԿ-ի (խորհրդարանում ներկայացված քրդական կուսակցություն) պատվիրակության հանդիպումից հետո արված հայտարարություններն ապացուցում են, թե ում իշխանության ներքո են գտնվում մեր թանկարժեք հայրենակիցները:
ԱԶԿ-ի իշխանությունը մեր երկիրը վերածել է այրվող արենայի: Ես հավատում եմ, որ թուրք ժողովուրդը կընդվզի: Ընտրությունների ժամանակ ԱԶԿ-ն կլքի կառավարությունը»:
Հիշեցնենք, որ Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ պետք է անցկացվեն 2015 թվականին: