ԱՄՆ իշխանությունները գնել են 1.6 միլիարդ փամփուշտ
Russia Today-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ազգային անվտանգության դեպարտամենտը գնել է ռեկորդային քանակությամբ զինամթերք, ինչը կբավականացնի պատերազմական մի քանի տասնյակ տարվա համար: Դա շփոթմունքի մեջ է գցել հասարակ ամերիկացիներին և տվյալ հարցը սկսվել է լայնորեն քննարկվել սոցցանցերում: Բլոգերներն ակտիվորեն քննարկում են այդ հարցը:
Տվյալ գերատեսչությունը, բացի 1.6 միլիարդ փամփուշտից, գնել է նաև հակաականային ուժեղացված պաշտպանությամբ 2700 զրահամեքենա: Այլ առաջադրանքներից բացի, տվյալ զրահամեքենաները նախատեսված են նաև բնակելի թաղամասերում պարեկություն կատարելու և քաղաքային պայմաններում կրակ վարելու համար:
Դեպարտամենտն իր գնումները բացատրում է նրանով, որ իրեն անհրաժեշտ է մարզել հատուկ գործակալների ու ապահովել երկրի ներքին անվտանգությունը: Բայց եթե տվյալ զինամթերքը համեմատում ենք նրա հետ, թե ամերիկացի զինվորականները որքան են ծախսել Իրաքի ու Աֆղանստանի պատերազմների թեժ ժամանակ, ապա ստացվում է, որ ԱՄՆ-ի գնած փամփուշտների ու զրահամեքենաների քանակը նրան կբավականացնի ավելի քան 20 տարի պատերազմ մղելու համար: