Բաժիններ՝

Վրաստանն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. Փանջիկիձե

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն Բաքվում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հարցի.

«Թբիլիսին լավ հարաբերություններ ունի Բաքվի հետ և աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Պաշտոնական Թբիլիսին նույնպիսի աջակցություն ստանում է Բաքվից»:

Փանջիկիձեն հավելել է, որ Վրաստանն ու Հայաստանն ունեն նորմալ հարաբերություններ, և Վրաստանը շահագրգռված է նրա հետ բարեդրացիական հարաբերություններ ունենալում:

Նշվում է, որ Փանջիկիձեն Ադրբեջանում հանդիպել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, վարչապետ Արթուր Ռասիզադեի, խորհրդարանի նախագահ Օկտայ Ասադովի, մշակույթի ու զբոսաշրջության նախարար Աբուլֆաս Գարաևի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031