Եվրահանձնակատարն ու եվրապատգամավորները դատապարտել են Ադրբեջանի իշխանություններին
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽ-ի մարդու իրավունքների գծով հանձնակատար Նիյլ Մույժնիեքսն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել պահպանել մարդու իրավունքների ոլորտում եվրոպական չափորոշիչները:
Իր հայտարարությունում Մույժնիեքսն ընդգծել է, որ պաշտոնական Բաքուն պետք է խոստումներից անցնել գործի՝ ապահովելու համար հիմնական քաղաքացիական իրավունքներն ու ազատությունները: Նա հավելել է, որ վերջին անգամ Ադրբեջան է այցելել նախորդ տարվա նոյեմբերին և այդ ժամանակվանից առաջընթաց չի գրանցվել Ադրբեջանում խոսքի ազատության ապահովման հարցում:
Բացի այս, Եվրախորհրդարանի երկու անդամներ Ուլրիկե Լունաչեկը և Վեռներ Շուլցը նամակներ են հղել Ադրբեջանի նախագահին, խորհրդարանի խոսնակին ու արտգործնախարարին՝ կոչ անելով դադարեցնել երկրում քաղաքացիական ազատությունների նկատմամբ գործադրվող ճնշումները: