Բաժիններ՝

Ռուսաստանը Կիպրոսին առաջարկել է ֆինանսական օգնություն՝ կղզում սեփական ռազմաբազայի կառուցման դիմաց

Բրիտանական The Daily Mail թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանը կարող է օգտվել Կիպրոսի բանկային ճգնաժամից, տվյալ կղզում գազի արդյունահանման գործընթացին մասնակցելու և կղզում սեփական ռազմաբազա կառուցելու համար:

Ռուսական «Գազպրոմը» առաջարկել է վերակազմակերպել Կիպոսի բանկերը՝ կղզու գազահանքերի շահագործման թուլտվություն ստանալու դիմաց: Թերթի պնդմամբ՝ նման առաջարկով գազային ընկերությունը կիրակի օրը դիմել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիդիսին:

Թերթը հավելում է, որ Ռուսաստանին Կիպրոս կղզում չի հետաքրքրում միայն գազը: Ռուսաստանի իշխանությունները մասնավոր կարգով Կիպրոսին առաջարկել են օգնություն՝ կղզու հունական հատվածում առկա ռազմածովային բազաներից մեկի օգտագործման իրավունքի դիմաց: Ներկա պահին Ռուսաստանը միայն մեկ բազա ունի Միջերկրական ծովում: Խոսքը գնում է Սիրիայի Տարտուս նավահանգստի մասին:

Բրիտանական թերթը նաև տեղեկություններ ունի, որ ռուս գործարարները շահագրգռված են Կիպրոսի երկու խոշորագույն բանկերի՝ Cyprus Popular Bank-ի բաժնետոմսերի մեծ մասի գնման և Bank of Cyprus-ում իրենց բաժնեմասի ավելացման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս