Բաժիններ՝

Մենք շահագրգիռ ուժերին թույլ չենք տա մասնատել Թուրքիան. Էրդողան

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունեցել Չանաքքալե (Դարդանել) քաղաքում՝ կապված Դարդանելի օպերացիայում (1915) տարած հաղթանակի 98-ամյակի հետ.

«Կան ուժեր, որոնք շահագրգռված են Թուրքիայի մասնատման մեջ: Սակայն մենք դրա համար նրանց չենք ընձեռի հարմար պահ: Մենք ճանաչում ենք միայն մեկ դրոշ: Դա արյան գնով ներկված Թուրքիայի դրոշն է: Թուրքիայի բոլոր բնակիչներն ունեն հավասար իրավունքներ՝ անկախ իրենց ազգային պատկանելությունից»:

Հիշեցնենք, որ է 2012 թվականի դեկտեմբերի սկզբներին ԱՄՆ Ազգային հետախուզական խորհուրդը հրապարակել էր «Գլոբալ տենդենցներ 2030» զեկույցը, որի 131-րդ էջում նշված է, որ Թուրքիան մասնատվելու վտանգի տակ է՝ ի դեմս քրդական վերելքի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031