Րաֆֆի Հովհաննիսյանը` Սերժ Սարգսյանին. «Ո´չ սոված եմ, ո´չ էլ դառնացած» (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երեկ ՀՀ նախագահի նստավայրում մի խումբ լրատվամիջոցների մասնակցությամբ հրավիրված մամլո ասուլիսին գործող նախագահ Սերժ Սարգսյանին հարցրել են, թե արդյոք պատրաստվում է այցելել նախագահական ընտրություններում իր գլխավոր մրցակից և այժմ Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչին ի պատասխան Սերժ Սարգսյանը մասնավորապես ասել է.
«Իմ խորին համոզմամբ` Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարելով գործընթացները դուրս դրեց քաղաքական պրոցեսից: Ես գնամ ի՞նչ խոսեմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ինքս ինձ եմ հարցնում: Գնամ ինչի՞ մասին բանակցեմ աշխարհի վրա դառնացած և արդեն ութ օր սոված մարդու հետ»:
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն իր հերթին, ինչպես խոստացել էր նախօրեին, հրավիրեց մամլո ասուլիս և պատասխանեց Սերժ Սարգսյանի հայտարարություններին:
«Ես բնավ դառնացած չեմ աշխարհից և բացարձակապես սով չեմ զգում: Այնպես որ, ոչ սոված եմ, ոչ էլ դառնացած, այլ լիազորված հայ ժողովրդի գերակշիռ մասի զորակցությամբ և վստահությամբ»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը` սկսելով իր պատասխանների շարքը Սերժ Սարգսյանին: