Իրանում զորահրամանատարներին կարգադրվել է ինքնուրույն արձագանքել արտաքին հարձակմանը

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի զինված ուժերի հրամանատարներն օժտվել են թշնամական յուրաքանչյուր ակցիային անհապաղ պատասխան տալու և ագրեսորին նախաձեռնությունից զրկելու լիազորություններով: Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Մասուդ Ջազայերին.

«Սպառնալիքների ու ահաբեկման ժամանակաշրջանն արդեն անցյալում է, և եթե կայսերական հավակնոտ վարչակարգերը չեն ցանկանում ճիշտ պատկերացում ունենալ տարածաշրջանում ու աշխարհում ստեղծված իրավիճակի նկատմամբ, ապա նրանք կբախվեն անկանխատեսելի խնդիրների»:

Նշվում է, որ իրանական բանակի խոշոր զորամիավորումների հրամանատարները հրաման են ստացել արտաքին ագրեսիայի ենթարկվելու դեպքում ինքնուրույն որոշումներ ընդունել պատասխան գործողությունների մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031