Բաժիններ՝

Թուրքիայում դատախազությունը պահանջել է ցմահ ազատազրկել գլխավոր շտաբի նախկին պետին

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի դատախազությունը պահանջել է ցմահ ազատազրկման դատապարտել զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղին:

Վերջինս մեղադրվում է իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ) վարկաբեկելու կամպանիա ծավալելու մեջ: Բացի այդ, ցմահ ազատազրկում է սպառնում պետհեղաշրջման (Էրգենեքոն) գործով 63 մեղադրյալին: Նրանց թվում են նաև ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) ձերբակալված պատգամավորներ Մեհմեթ Հաբերալը և Մուսթաֆա Բալբայը:

Բաշբուղը հրաժարական է տվել 2010 թվականին և ձերբակալվել է 2012 թվականի հունվարի 6-ին: Դա աննախադեպ իրադարձություն է Թուրքիայի Հանրապետության  պատմության ընթացքում, որ քաղաքացիական դատարանը կալանքի տակ է վերցնում Գլխավոր շտաբի նախկին պետին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031