
Սիրիայի ապստամբներն ընտրել են իրենց «անցումային կառավարության» ղեկավարին

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիացի ապստամբներն իրենց կողմից վերահսկվող տարածքների «անցումային կառավարության» վարչապետ են ընտրել Սիրիական հեղափոխական ու ընդդիմադիր ուժերի ազգային դաշինքի առաջնորդներից մեկին՝ Ղասան Հիտոյին:
Այդ ընտրությունը կատարվել է Ստամբուլում՝ սիրիական ընդդիմության 72 ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: Ընդհանուր առմամբ, վարչապետի պաշտոնին հավակնում էր 12 մարդ: Հիտոն 48 հնարավորից հավաքել է 35 քվե: Նա հանդիսանում է տեղեկատվական տեխնոլոգիաների գծով փորձագետ և տասնյակ տարիներ ապրել է ԱՄՆ-ում: