Բաժիններ՝

Տիեզերքում սեքսով զբաղվելը կարող է անուղղելի վնաս հասցնել մարդու առողջությանը. գիտնականներ

Ամերիկյան The Huffington Post լրատվական կայքի փոխանցմամբ՝ ապագա տիեզերական զբոսաշրջիկները սկսել են մտածել այն մասին, թե ինչպես են սեքսով զբաղվելու անօդ տարածությունում: Այս կապակցությամբ կենսաբաններն ընդգծել են, որ ամենայն հավանականությամբ բեղմանորովումը չի ստացվի ոչ երկրային պայմաններում:

Ավելին, տիեզերքում սեքսով զբաղվելը կարող է անուղղելի վնաս հասցնել մարդու առողջությանը: Դա հաստատվել է փորձնական ճանապարհով, ճիշտ է՝ պոտենցիալ վտանգավոր այդ հետազոտությանը մասնակցել են ոչ թե մարդիկ, այլ՝ բույսերը, որոնց մոտ տիեզերական պայմաններում սպառնալիքի տակ են դրվում ներբջջային գործընթացները, ինչը կարելի է ասել նաև մարդկային օրգանիզմի համար:

Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, թե ուղեծրում գտնվում խորհրդային տիեզերագնացները սեռական հարաբերություն են ունեցել իրենց ամերիկացի գործընկերուհիների հետ և անգամ փորձել են հղիացնել նրանց, սակայն NASA-ի ղեկավարությունը և ռուս փորձագետներն ակտիվորեն հերքում են դա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031