Րաֆֆի Հովհաննիսյանին զոռով կկերակրե՞ն

Ինչպես հայնընի է՝ այսօր ԱԺ-ում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն առանց բարձրախոսի ընթերցում էր Սերժ Սարգսյանի կողմից Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված մտացածին մի նամակ, ինչը բարկացրել էր հատկապես ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանին: Նա ԱԺ նախագահին հորդորել էր դուրս հրավիրել Փոստանջյանին կամ սպառնացել անձամբ դուրս գալ:

Yerkir.am-ը Բադեյանից հետաքրքրվել է, թե ի՞նչն էր նրան այդպես զայրացրել: «ԱԺ-ում աշխատելու կարգ կա, կանոնակարգ կա. Զարուհի Փոստանջյանը խանգարում էր աշխատանքներին՝ զուգահեռ խոսելով, այն դեպքում, երբ իրեն ձայն չէին տվել: Զարուհի Փոստանջյանն ասում է՝ ինձ համար որեւէ կարգ չկա, ո’չ նախագահ ընտրելու կարգ, ո’չ ձայներ հաշվելու կարգ, ո’չ էլ ԱԺ-ում աշխատելու կարգ, իմ կարգը մեկն է՝ ես ինչ ուզում, դա էլ անում եմ: Ես էլ ասում եմ՝ կարգ կա, կարգի հրավիրեք, ի՞նչ կա չհասկանալու»,- ասել է պատգամավորը:

Նա նշել է, որ Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին որեւէ նամակ չի գրել, իսկ Զարուհի Փոստանջյանի ամեն ինչն «իբրև թե» է:

Թղթակիցը ՀՀԿ-ական պատգամավորին խնդել է անդրադառնալ նաև Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե՝ ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը կերդվի միայն իր դիակի վրայով: Ի պատասխան, Բադեյանն ասել է.

Կարդացեք նաև

«Իր մարմինն իր մարմինն է, ես իր մարմնին չեմ տիրապետում, որ իմանամ դիակ կլինի՞, թե՞ ոչ: Ինքն ինձանից լավ կիմանա: Կա’մ պետք է ինքը հասկանա և հացադուլը դադարեցնի, կա’մ իշխանություններն անտարբեր կգտնվեն, կա’մ զոռով կտանեն, կկերակրեն»,- նշել Բադեյանը և ընդգծել, որ ինքն անձամբ ամեն ինչ կթողներ Րաֆֆի Հովհաննիսյանի կամքին:

Ստվերային կառավարության կազմին անդրադառնալով` Բադեյանը կատակով ասել է. «Մի բան գիտեմ միայն, որ ես մեջը չեմ»:

Տեսանյութեր

Լրահոս