Բաժիններ՝

Չինացի գիտնականները պարզել են, թե որ միրգն է ամենաօգտակարը սրտի համար

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ չինացի գիտնականները փորձարկել են մի շարք մրգեր՝ պարզելու համար, թե դրանցից որ մեկն է ամենաօգտակարը սրտի համար: Առաջատարը դարձել է ծիրանը:

Վերջինս սրտանոթային համակարգը պահում է տոնուսի մեջ և օրգանիզմը պաշտպանում է մեծ քանակությամբ հիվանդություններից, ինչը հնարավոր է դառնում նրանում առկա կալիումի շնորհիվ: Այդ տարրը բարելավվում է անոթների վիճակը, օգնում է օրգանիզմից թույների դուրս բերմանը և մասնակցում է արյան ճնշման կարգավորմանը:

Ծիրանի մեջ առկա միներալներն ու վիտամինները բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը՝ ընդդեմ վարակիչ հիվանդությունների, իսկ բետա-կարոտին պիգմենտը խոչընդոտում է ուռուցքային հիվանդությունների առաջացմանը: Ծիրանի հյութն օժտված է հակաբիոտիկ ակտիվությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031