Ռուսաստանը սկսել է հինգերորդ սերնդի սուզանավերի ստեղծման աշխատանքները
Ռուսական РИА Новости թերթի փոխանցմամբ՝ «Ռուբին» ծովային տեխնիկայի կենտրոնական կոնստրուկտորային բյուրոն արդեն իսկ ձեռնամուխ է եղել հինգերորդ սերնդի սուզանավերի ստեղծման աշխատանքներին: Ընդ որում, խոսքը գնում է թե՛ ատոմային, թե՛ ոչ ատոմային սուզանավերի ստեղծման մասին:
Այս մասին այսօր հայտարարել է «Ռուբինի» գլխավոր տնօրեն Իգոր Վիլնիտը: Վերջինիս խոսքերով՝ ներկայումս Ռուսաստանի ռազմածովային ուժերի ստորջրյա նավատորմի հիմքը կազմում են երրորդ սերնդի սուզանավերը: Չորրորդ սերնդի սուզանավերը, ինչպիսիք են «Յուրի Դոլգորուկին» (նախագիծ 955, Բորեյ) կամ «Սանկտ Պետերբուրգը» (նախագիծ 677, Լադա) միայն նոր են սկսել համալրել նավատորմի կազմը:
Վիլնիտն ընդգծել է, որ իրենք արդեն իսկ սկսել են մշակել հինգերորդ սերնդի սուզանավի տեսքը՝ հաշվի առնելով նախորդ սերնդի սուզանավերի կառուցման ժամանակ արված դիտողություններն ու ստացված առաջարկները: