Սիրիական հակամարտությունը հավանաբար դեռ երկար կշարունակվի. Բաշար Ասադ
Լիբանանյան As-Safir թերթի փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ սիրիական հակամարտությունը հավանաբար դեռ երկար կշարունակվի.
«Ճակատամարտը երկար է ընթանալու, որովհետև մենք պայքարում ենք ահաբեկչության դեմ, որին չեն կարողանում հաղթել աշխարհի բոլոր ուժերը: Սակայն մեր իրավիճակը բարելավվել է ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական մակարդակում:
Սիրիական իշխանությունները պատրաստ են երկխոսել զինված ընդդիմության հետ, սակայն ընդդիմության ներսում առկա տարաձայնությունները խոչընդոտ են հանդիսանում բանակցությունների համար:
Մենք երբեք չենք հրաժարվել և չենք հրաժարվի երկխոսությունից, սակայն մենք պետք է իմանանք, թե ում հետ ենք խոսելու: Ամեն օր մենք տեսնում ենք, որ ընդդիմությունը դառնում է առավել մասնատված: Թող նրանք պայմանավորվեն միմյանց հետ, իսկ հետո մենք կտեսնենք»: