Բաժիններ՝

Սիրիական ճգնաժամը երկու տարում ընդգրկել է երկրի գրեթե ողջ տարածքը. ՄԱԿ

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկու տարուց ավելի շարունակվող Սիրիական ճգնաժամն ընդգրկել է երկրի գրեթե ողջ տարածքը՝ քաղաքացիական հասարակությանը գրեթե չթողնելով անվտանգ շրջաններ, ուր կարելի կլիներ թաքնվել:

Այսպիսի եզրակացություն է կատարված ՄԱԿ-ի հումանիտար օպերացիաների կոորդինացման տարածաշրջանային վարչության պատրաստած զեկույցում. «Հակամարտությունն առնչվել է սիրիական յուրաքանչյուր ընտանիքի: Դա և՛ կրթության անմատչելիությունն է, և՛ աղքատությունը, և՛ սովը, և՛ խմելու ջրի պակասը, և՛ հիվանդությունները, և՛ բժշկական օգնության բացակայությունը:

Երկրում այլևս չկան անվտանգ շրջաններ քաղաքացիական անձանց համար, մարդիկ հուսահատված են և կորցրել են հակամարտության ավարտին սպասելու հույսը»:

Կազմակերպության տվյալներով՝ հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 70.000 մարդ, ավելի քան 4 միլիոն սիրիացի հումանիտար հապճեպ օգնության կարիք ունի երկրի ներսում, իսկ փախստականների քանակն էլ մեկ տարում 33.000-ից մեծացել է մինչև 1.1 միլիոն մարդու և օրական ավելանում է մի քանի հազարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031