Վարդան Ղուկասյանի՝ «մի տեղ» հանդիպելու խնդրանք-սպառնալիքը ինձ համար ոչինչ չի փոխում

Վարդան Ղուկասյանի հայտարարությունից ժամեր անց հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Սամվել Բալասանյանը.

«Սիրելի’ գյումրեցիներ, Վարդան Ղուկասյանի «մտքի» գոհարներին չպատասխանելու պատճառների մասին գրել էի, դրանք երեքն են՝

1. Հիմարների հետ չվիճելու ցանկությունը:
2. Խորհրդային բժշկության տված ախտորոշման նկատմամբ ունեցած հավատը:
3. Վստահությունը, որ այս ամենը արվում է հստակ նկատառումով ՝ ինձ շեղել Գյումրին շենացնելու եվ գյումրեցիներին ծառայելու առաքելությունից:

Վ.Ղուկասյանի «մի տեղ » հանդիպելու խնդրանք-սպառնալիքը ինձ համար ոչինչ չի փոխում: Խոստանում եմ Ձեզ չտրվել սադրանքների, աշխատել հանուն քաղաքի եւ միշտ մնալ այն մակարդակում, որում պետք է լինի Հայաստանի Հանրապետության երկրորդ, իսկ հոգեւոր առումով թերեւս առաջին քաղաքի քաղաքապետը»:

GALA

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031