Բաժիններ՝

Տիգրան Դավթյանը թանկարժեք զուգարաններից տեղյակ չէ

Ինչպես արդեն հայտնի է, 2012թ. ՀՀ կառավարության կողմից 124 մլն դրամ արժողությամբ գնված երկու բիոզուգարանները տևական ժամանակ է, ինչ չեն շահագործվում: Ստցավում է այդքան մեծ աղմուկ բարձրացված եւ կառավարության կողմից այդքան կարևորված զուգարանները չեն ծառայում իրենց նպատակին:

Այսօր ԱԺ-ում Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանից yerkir.am-ը փորձել է պարզել, թե ինչո՞ւ չեն աշխատում այդ թանկարժեք զուգարանները: Նախարարի պատասխանն առավել քան ուշագրավ էր. նա հայտարարել է, որ դրանցով չի զբաղվում և տեղյակ չէ:

Դիտարկմանը, որ պատասխանատուն Էկոնոմիկայի նախարարությունն է, այդ մասին փաստել է նաև փոխնախարար Արա Պետրոսյանը, այդ դեպքում ում հարցն ուղղենք, նախարարը հայտարարել է. «Չգիտեմ: Մեր նախարարությունը զբաղվում է արդյունաբերությամբ, եվրոինտեգրմամբ, ներդրումներով արտահանումով, զբոսաշրջությամբ»:

Նախարարը հայտարարել է և մտել է ԱԺ-ում կառավարության ներկայացուցիչների համար նախատեսված սենյակ, լրագրողներին էլ փորձել է խնձոր հյուրասիրել՝ ավելի բարի դառնալու համար: Ի դեպ, լրագրողների դիտարկմանը, թե չի նեղանա, եթե գրենք, որ խնդրից տեղյակ չի, նախարարը վստահ հայտարարել է՝ ոչ:

Կարդացեք նաև

yerkir.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս